Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Պուտինը «գեյ» ընկերներ ունի, իսկ 2018-ի մասին դեռ կմտածի

Պուտինը «գեյ» ընկերներ ունի, իսկ 2018-ի մասին դեռ կմտածի
20.01.2014 | 11:24

«Ոչ ավանդական կողմնորոշման մարդկանց համար, ովքեր պատրաստվում են գալ օլիմպիադայի` հյուրի կամ մասնակցի կարգավիճակով, ոչ մի վտանգ չկա»,-ասել է ՌԴ նախագահը BBC-ի լրագրողին: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե իր երկրում սեռական փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ խտրականություն չկա և հիշատակել է Էլթոն Ջոնի անունը. «Նա նշանավոր մարդ է, ականավոր երաժիշտ: Եվ մեզ մոտ միլիոնավոր մարդիկ նրան անկեղծ սիրում են` անկախ նրա կողմնորոշումից»: Պուտինի խոսքով՝ իր համար կարևոր չէ մարդու սեռական կողմնորոշումը: «Ես ինքս ճանաչում և շփվում եմ մի քանի նման մարդկանց հետ: Մեզ մոտ բացարձակ, ես կասեի, ընկերական հարաբերություններ են», -ասել է նա: ՌԴ նախագահը հատուկ ընդգծել է. «Ես նման մի քանի մարդկանց պարգևատրել եմ նրանց աշխատանքի համար, ոչ թե նրանց կողմնորոշման»: Լրագրողի հարցին, թե Էլթոն Ջոնի և դերասան Յեն Մակքելենի` Ռուսաստան գնալու պարագայում Պուտինը կշփվե՞ր նրանց հետ, վերջինս պատասխանել է. «Իհարկե»:

Հարցազրույցում խոսվել է նաև փետրվարին Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի մասին: ՌԴ նախագահը նշել է, որ օլիմպիադայի անվտանգությունը կապահովեն իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների մոտ 40 հազար աշխատակիցներ: «Հույս ունեմ, որ դա կլինի այնքան կազմակերպված, որ աչքի չի զարնի և չի ճնշի օլիմպիադայի մասնակիցներին», -ասել է նա: ՌԴ 2018-ի նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին էլ Պուտինն ասել է, թե դեռևս 2014 թիվն է, և հաջորդ ընտրություններին շատ ժամանակ կա. «Պետք է աշխատել, հետո պարզ կլինի, կտեսնենք»:

Հավելենք, որ Սոչիի օլիմպիադայի հաջողությունը հարցականի տակ է` կապված ՌԴ-ում ընդունված համասեռամոլության քարոզչության մասին օրենքի և, ինչ- որ չափով, նախկին ԽՄ երկրներին հարկադրաբար ՄՄ տանելու պուտինյան քաղաքականության հետ: Արդեն երկու ամսից ավելի ուկրաինացիները հրապարակ են դուրս գալիս ընդդեմ Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների և հանուն եվրաինտեգրման, որի ուղուց երկրի իշխանությունը շեղվեց Ռուսաստանի ճնշման տակ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ